ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Գյումրիում՝ ՔՊ-ականների մասնակցությամբ կանցկացվի փրայմերիզ, որի արդյունքներով ՀՀ երկրորդ քաղաքում կնշանակվի քաղաքապետի ԺՊ:
Երեկ ուշ երեկոյան արդյունքները հրապարակվեցին, ըստ այդմ՝ Գյումրիի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություններում 253 ձայնով հաղթեց ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն Սարիկ Մինասյանը: Վերջինս անկուսակցական է:
Լևոն Անանյանը հավաքել է 91 ձայն, Դավիթ Առուշանյանը՝ 220, Շավարշ Արամյանը՝ 88, Էմմա Բարսեղյանը՝ 113, Վահագն Մկրտչյանը՝ 118, Կարեն Սարուխանյանը՝ 143 ձայն:
Հիշեցնենք, որ փրայմերիզը կամ պաշտոնակատարի նախնական ընտրությունը Հայաստանում առաջին անգամ է անցկացվում:

