ՌԴ նախագահը ցանկանում է Ուկրաինան ջնջել աշխարհի երեսից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հինգշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է « Ուկրաինան ջնջել աշխարհի երեսից»: Ռյուտեն եվրոպացիներին կոչ է արել ճնշում գործադրել իրենց կառավարությունների վրա՝ պաշտպանական ծախսերը ավելացնելու համար, հաղորդում է Associated Press-ը:

Ժամանակն է անցնել պատերազմի ժամանակների մտածելակերպին»,- Բրյուսելում տեղակայված «Քարնեգի» եվրոպական վերլուծական կենտրոնի անվտանգության փորձագետներին և վերլուծաբաններին ասել է Ռյուտեն:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ մարդիկ պետք է պատրաստ լինեն այն բանին, որ Ռուսաստանը կարող է փորձել օգտագործել «անօդաչու թռչող սարքերի պարսերը» Եվրոպայում։

«Պուտինը փորձում է ճնշել մեր ազատությունն ու ապրելակերպը»,-ասել է Ռյուտեն։

«Եվս քանի՞ արթնացման զանգի կարիք ունենք: Մենք պետք է խորապես մտահոգվենք. Ես գիտեմ, որ այդպես է: Ռուսաստանը պատրաստվում է տևականմ առճակատման. Ուկրաինայի և մեզ հետ»,-հավելել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով