Հռոմի պապն առաջին անգամ հանրության առջև երթևեկել է նոր G-Wagon-ով, որն առաջին ամբողջապես էլեկտրական «պապամոբիլն» է

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Կորսիկա կատարած այցի շրջանակում առաջին անգամ հանրության առջև երթևեկել է նոր G-Wagon մեքենայով, որն առաջին ամբողջապես էլեկտրական «պապամոբիլն» է:

Ինչպես գրում է Daily Mail-ը, հատուկ պոնտիֆիկոսի համար կառուցված Mercedes-Benz-ի մեքենան, ավանդույթի համաձայն, ամբողջությամբ սպիտակ է: Այն հատուկ տեղ ունի հովվապետին պաշտպանող շվեյցարական գվարդիայի ծառայողների համար:Նշվում է, որ Mercedes-Benz-ը վերջին 45 տարիների ընթացքում Վատիկանին մատակարարում է «պապամոբիլներ»: Ընկերության ղեկավարի խոսքով՝ պոնտիֆիկոսների համար մեքենաների արտադրությունը «հատուկ պատիվ է  ընկերության համար»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով