Օլաֆ Շոլցը բացահայտ հայտարարել է, որ կրկին ցանկանում է ստանձնել Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնը և նշել, որ գործադրում է բոլոր ջանքերը գալիք ընտրություններում հաղթելու համար։
«Ես միանգամայն բաց եմ ասում՝ ցանկանում եմ վերընտրվել», — ասել է Շոլցը t-online լրատվական պորտալին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Միաժամանակ նա ընդգծել է, որ Գերմանիայի քաղաքացիներն են որոշում երկրի զարգացման ուղղությունը։

