Եվրամիությունը պատրաստվում է տրամադրել հարյուր միլիարդավոր եվրո լրացուցիչ պաշտպանության ֆինանսավորում: Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Խոսքը, մասնավորապես, բյուջեի կանոնների փոփոխության, հնարավոր համաֆինանսավորման եւ առկա միջոցների վերաբաշխման մասին է՝ ազգային ռեսուրսների ազատման նպատակով: Միեւնույն ժամանակ, գրել է Bloomberg-ը, Եվրոպան բախվում է երկու բարդ խնդրի. նրա պաշտպանական արդյունաբերությունը թերզարգացած է եւ պատրաստ չէ արագ վերազինման, իսկ զենքի պաշարներ գրեթե չկան Ուկրաինայի աջակցության պատճառով։ Միեւնույն ժամանակ, տեղական զենք արտադրողներին աջակցելը պահանջում է ժամանակ եւ գումար, որոնք երկուսն էլ անբավարար են: Այս իրավիճակը ստիպում է ԵՄ-ին փնտրել հասանելի ցանկացած ռեսուրս, նշել է գործակալությունը։ Նրա տվյալներով՝Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի պաշտպանության ծրագիրը «կազմված կլինի երեք տարրերից», բոլորն էլ բարդ են, եւ դեռ պարզ չէ, թե որքանով կիրականացվեն։ Բանակցությունները կկենտրոնանան հատկապես պաշտպանության ծախսերը բյուջեի դեֆիցիտի հաշվարկներից բացառելու վրա եւ կարող են կազմել ազգային ՀՆԱ 1-2 տոկոսը երկուսից չորս տարվա ընթացքում: Բացի այդ, ֆոն դեր Լյայենը փակ քննարկումների ժամանակ առաջ է քաշել ԵՄ չծախսված միջոցները,>>>>>

Վաշինգտոնի ճնշման տակ Կիևը համաձայնել է ստորագրել  գործարքը, որով Միացյալ Նահանգները կարողանալու է համատեղ արդյունահանել Ուկրաինայի ընդերքում եղած հազվագյուտ հանածոները՝ որպես փոխհատուցում միլիարդավոր այն դոլարների,>>>>>

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հանձնարարել է դաշնային գործակալություններին նախապատրաստել ծրագրեր՝ գրասենյակները Վաշինգտոնից երկրի այլ շրջաններ տեղափոխելու համար՝ ծախսերը նվազեցնելու նպատակով։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է The Washington Post (WP) թերթը։ Նրա տվյալներով՝ բոլոր դաշնային գերատեսչությունների ղեկավարները ծանուցում են ստացել Սպիտակ տան կառավարման եւ բյուջեի գրասենյակից եւ ամերիկյան կառավարության անձնակազմի վարչությունից։ Նրանց հանձնարարվել է ոչ ուշ, քան մինչեւ ապրիլի 14-ը ներկայացնել գրասենյակներն այլ շրջաններ տեղափոխելու ծրագրեր, որտեղ իրենց աշխատանքի ծախսերն ավելի քիչ կլինեն, քան Վաշինգտոնում: Բացի այդ, ինչպես նշել է Associated Press-ը, Թրամփի վարչակազմը գերատեսչություններին հանձնարարել է մինչեւ ապրիլի կեսը կազմել անձնակազմի կրճատման պլաններ: Չորեքշաբթի>>>>>

Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը նախատեսված է Ստամբուլում, տեղեկացրել է ԴԽ մամուլի ծառայությունը։ Մատվիենկոն, որը գլխավորում է ՌԴ>>>>>

ԱՄՆ-ն Ուկրաինային անվտանգության զգալի երաշխիքներ չի տրամադրի, թող դրանով զբաղվի Եվրոպան։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ պատրաստվում շատ խոստումներ տալ>>>>>

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ կայցելի Սպիտակ տուն՝ ստորագրելու համար երկար սպասված հանքային գործարքը, որը երկու երկրներին սերտորեն կապելու է երկար տարիներ շարունակ: Ըստ Associated>>>>>

Ուկրաինայում պատերազմի սառեցումը ներկայիս շփման գծի երկայնքով անհնար է, քանի որ Կիևը դեռևս պահպանում է Ռուսաստանին բռնակցված Զապորոժիեի, Լուգանսկի, Դոնեցկի և Խերսոնի շրջանները, հայտարարել է>>>>>

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան չի դիտարկում Ուկրաինայում հրադադարից հետո եվրոպական խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությունը։ Նրա խոսքով՝ այս հարցը պետք է համաձայնեցվի երկու>>>>>

Սփյուռքահայության և մանավանդ Եվրոպայի հայերի մտահոգությունները վերջին շրջանում սկսել են էլ լինել մտահոգիչ դառնալ, որովհետև վարչապետի մի քանի երկրներ այցելությունները, փակ հանդիպումները անելը, որտեղ զարմանալիորեն>>>>>

Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան ցանկանում են զորքեր տեղակայել Ուկրաինայի կարեւոր ենթակառուցվածքների մոտ, ներառյալ նավահանգիստները եւ ատոմակայանները, հակամարտության կարգավորման շրջանակում: Այս մասին հայտնել է բրիտանական The Economist ամսագիրը՝ հղում կատարելով անանուն արեւմտյան պաշտոնյային։ Նրա խոսքով՝ ռազմական զորակազմը, Լոնդոնի եւ Փարիզի պլանների համաձայն, պետք է տեղակայվի Ուկրաինայի քաղաքներում, այլ ոչ թե երկրի արեւելքում գտնվող առաջին գծում։ Փետրվարի 24-ին լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի ղեկավարությունը, իբր, պատրաստ է համաձայնել Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահների հնարավոր տեղակայմանը, եթե հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերվեն։ ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ այս մասին իրեն հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս կայացած հեռախոսազրույցում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի հայտարարությունները՝ ավելացնելով, որ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում հնչեցրել է արտգործնախարար Սերգեյ>>>>>

Իսրայելը նախազգուշացրել է, որ Իրանին միջուկային զենք ստեղծելուց հետ պահելու համար «ռազմական տարբերակ» կարող է պահանջվել. երկիրն օգնություն է խնդրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից՝ Իրանի նկատմամբ>>>>>

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտնել է, որ հակառուսական պատժամիջոցների վերացման հնարավորությունը կքննարկվի ապագայում, սակայն այժմ նման պայմանավորվածություններ չկան։ «Կարծում եմ, որ ինչ-որ պահի դա կլինի, բայց հենց հիմա մենք չենք պայմանավորվել որեւէ մեկի դեմ պատժամիջոցների վերացման մասին»,- պատասխանել է ԱՄՆ նախագահն այն հարցին, թե դիտարկվում է արդյոք Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումների վերացման հնարավորությունը։ Հարցին, թե արդեն քննարկվել է արդյոք հակառուսական պատժամիջոցների խստացման կամ թուլացման հնարավորությունը՝ կապված Ուկրաինայում հակամարտության կարգավորման հետ,>>>>>