Հրաձգություն՝ Նյու Յորքի գիշերային ակումբում․ կան զոհեր և վիրավորներ

Անհայտ անձը երեկ երեկոյան կրակ է բացել Նյու Յորքի արևելքում գտնվող Քուինսի Amazura գիշերային ակումբի մոտ, ինչի հետևանքով առնվազն 10 մարդ  զոհվել է, և նույնքան՝ վիրավորվել։ Տարածքը ներկայումս շրջափակված է,  ոստիկանությունը փնտրում է մոխրագույն Infiniti-ին: Այս մասին հայտնում է rbc-ն։

Հրաձգության հետևանքով առնվազն 10 զոհի մասին  հայտնել է  New York Post-ը և ABC7-ը: Տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ, այդ թվում՝ Քոհենի մանկական բժշկական կենտրոն: Ոստիկանությունը չի հայտնել վիրավորների ստույգ թիվը, սակայն պարզաբանել է, որ նրանցից ոչ մեկի վիճակը ծանր չէ։

Տարեսկզբից սա ԱՄՆ-ում երրորդ միջադեպն է, որը կարելի է որակել որպես ահաբեկչություն։ Այսպես, հունվարի 1-ին անհայտ անձը պիկապ մեքենայով մխրճվել էր Նոր Օռլեանում ամբոխի մեջ՝ սպանելով 15 մարդու և վիրավորելով մոտ 30 հոգու։

Նոր Օռլեանում տեղի ունեցած ահաբեկչությունից մեկ օր անց Cybertruck էլեկտրական պիկապ մեքենան պայթել է Լաս Վեգասի Trump International հյուրանոցի մուտքի մոտ։ Արդյունքում վարորդը մահացել է, իսկ 7 մարդ ստացել է թեթև վնասվածք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով