Իսրայելը ռմբակոծել է Գազայում հումանիտար գոտին․ զոհվել է առնվազն 10 մարդ, նրանց թվում՝ ոստիկանապետը

Իսրայելական ավիահարվածի հետևանքով հունվարի 2-ի առավոտյան առնվազն 10 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածի հարավում տեղահանված ընտանիքների վրանային ճամբարում։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով բժիշկներին:

Բժիշկները հայտնել են, որ 10 մարդ, այդ թվում կանայք և երեխաներ, մահացել են ալ-Մավասիի վրանում, 15 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել: Վրանային ճամբարը գտնվում էր արևմտյան Խան Յունիսում, որը հումանիտար գոտի էր հռչակվել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով