Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը ձգտում են հրադադարի համաձայնագիր կնքել մինչև Թրամփի երդմնակալությունը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Իսրայելը ջանքեր է գործադրում ՀԱՄԱՍ խմբավորման հետ հրադադարի և պատանդների ազատ արձակման մասին համաձայնագիր կնքելու հարցում, գրում է The Times of Israel-ը։

Սաարը նշել է, որ Իսրայելն աշխատում է ինչպես ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենի, այնպես էլ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմերի հետ։

Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը, սակայն, երկուշաբթի մերժել է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև կրակի դադարեցման հնարավոր համաձայնագիրը և կոչ է արել այն չկնքել, գրում է The Times of Israel-ը։

ԱՄՆ-ի և արաբական երկրների միջնորդները կարողացել են զգալի առաջընթաց գրանցել Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագրի կնքման ուղղությամբ:

Դեռևս հաղթահարելու մի շարք խոչընդոտներ կան: ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ անհրաժեշտ է մանրամասնել Գազայի հատվածից իսրայելական զորքերի դուրսբերման և ՀԱՄԱՍ-ի պատանդներին իսրայելական բանտերում պաղեստինցի բանտարկյալների հետ փոխանակելու գործընթացը։

Բանակցող կողմերը ձգտում են համաձայնագիրը կնքել մինչ Թրամփի երդմնակալությունը, որը նախատեսված է հունվարի 20-ին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով