Քաղաքապետի խոսքով՝ անօդաչուների գրոհը շարունակվում է։
Ուկրաինական զինուժի ԱԹՍ–ները գրոհել են Խերսոնի մարզի Կախովկա քաղաքի կենտրոնը։ Տեղեկությունը հայտնում է քաղաքապետ Պավել Ֆիլիպչուկը։
«Տուժածներ չկան։ Հարձակումը շարունակվում է», — գրել է Ֆիլիպչուկը Telegram–ում։
ԱԹՍ–ների թիրախում է հայտնվել բազմաբնակարան բնակելի շենքերից մեկը։ Քաղաքապետը բնակչությանը զգոնության կոչ է արել։
Հիշեցնենք` 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

