ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի թեկնածուն խոսել է հակառուսական պատժամիջոցների մեղմացման մասին։
իվանագիտական զիջումներն անխուսափելի են։ Այս հայտարարությունն արել էԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի թեկնածու Մարկո Ռուբիոն` պատասխանելով հարցին` արդյոք տեսականորեն հնարավոր է, որ Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու համար Կիևը ՆԱՏՕ-ի անդամակցության վերաբերյալ մերժում ստանա։
«Եթե մենք ուզում ենք ազնվորեն խոսել հակամարտության ավարտի մասին, իսկական դիվանագիտությունը զիջումներ կպահանջի այդ բանակցություններին մասնակցող կողմերից։ Սա է դիվանագիտության բնույթը», — ասել է նա Սենատում իր թեկնածության հաստատմանը նվիրված լսումների ժամանակ։
Նա հավելել է, որ հակամարտության կարգավորման հետագա բանակցությունների մաս կդառնան հակառուսական պատժամիջոցների մեղմացումը և Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակը։
«Հակամարտության լուծումը պետք է հիմնված լինի շահերի հավասարակշռության վրա։ Երկու կողմերն էլ պետք է ճնշման լծակներ ունենան համաձայնության գալու համար։Ուկրաինական կողմըպետք է որոշակի զիջումներ անի խաղաղության հասնելու համար», — ընդգծել է նա։
Ռուբիոն քիչ հավանական է համարել Ուկրաինայի՝ հատուկ գործողության մեկնարկից առաջ գոյություն ունեցող սահմաններին վերադառնալու հնարավորությունը։
«Ուկրաինան չի կարողանա ռուսական ուժերին դուրս մղել այն դիրքեր, որոնք նրանք զբաղեցնում էին մինչև 2022 թվականի փետրվարը։ Դա կապված է ընթացիկ հակամարտության մասշտաբի և դինամիկայի հետ», — ասել է նա։
Ռուբիոն շեշտել է, որ հակամարտության հաջող ավարտը պահանջում է իրատեսական մոտեցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն միմյանց շահերը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

