Մենք պետք է ներկա լինենք Ուկրաինայի բանակցություններին. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան պետք է մաս կազմի Ուկրաինայում խաղաղության մասին ցանկացած բանակցությունների։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար ղեկավար Ժան Նոել Բարոն:

Նախարարից հետաքրքրվել են, թե արդյոք Փարիզը պատրաստ է բանակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` հիշեցնելով, որ հնարավոր բանակցությունների մասին հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք միշտ ասելենք, որ եթե ուկրաինացիները դա ցանկանան, ինչ-որ պահի Ռուսաստանը կարող է ներգրավվել բանակցություններում, մենք դրա հետ կապված տաբուներ չունենք։ Կարևորն այն է, որ Ֆրանսիան մաս կազմի եվրոպական անվտանգությանը վերաբերող ցանկացած բանակցությունների։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում, վերաբերում է այդ երկրի տարածքային ամբողջականությանը, բայց շոշափվում են նաև Եվրոպայի անվտանգության շահերը», — նշել է նախարարը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով