2024թ. ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դստեր ներկայությամբ «Ազգային ժողովրդավարական բևեռի» անդամները բղավել էին՝ «դավաճան», «հողատու»։
ՀՀ քննչական կոմիտեն շուրջ 30 ծանուցում է ուղարկել 2024 թ. ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ տեղի ունեցած միջադեպի վկաներին։ Այդ մասին գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։
«30 ծանուցվածների մեծ մասը «Ազգային ժողովրդավարական բևեռի» անդամներն են, որոնց քննչական կոմիտեն ամեն օր հրավիրում է հարցաքննության»,– գրել է թերթը։
Ի դեպ, իրավապահները շարունակում են փնտրել վարչապետի կնոջ ներկայությամբ Ծիծեռնակաբերդում «դավաճան», «հողատու» բղավողներին:
Հիշեցնենք, որ 2024թ. ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դստեր ներկայությամբ «Ազգային ժողովրդավարական բևեռի» անդամները բղավել էին «դավաճան», «հողատու»։
Միջադեպից հետո 7 անձ ձերբակալվել էր։ Արդյունքում՝ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու, և հաղորդակցային-տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու գործողությունների դեպքի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս գործով կա մեկ մեղադրյալ՝ 67-ամյա Տիգրան Դրմեյանը, որը «Բևեռի» անդամ է, ու նրա մասով գործը արդեն դատարանում է:

