Արարատ Միրզոյանը հրավեր է ստացել՝ այցելելու Ռուսաստան. Լավրով

2024 թվականը ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրավեր է ստացել այցելելու Ռուսաստան:

Լավրովի խոսքով՝ Միրզոյանն ընդունել է հրավերը, և այցը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում:

«Մեր երկխոսությունը շարունակվում է»,- ասել է ռուս դիվանագետը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով