Ժամանակակից աշխարհում կան տասնյակ՝ եթե ոչ հարյուրավոր տնտեսական ռազմավարություններ: Բայց Նիկոլն ընտրել է ամենախնդրահարույցը. նա որոշել է ծակ գանձարանը լցնել հասարակ մարդկանց հաշվին՝ զուգահեռաբար չմոռանալով փոքր ու միջին բիզնեսից քերել: Ո՜ւր կտանի նման ճանապարհային քարտեզը՝ դժվար չէ գուշակել:
Անցյալ տարվանից բոլոր աշխատող քաղաքացիների համար ներդրվել է հարկային հայտարարագրի պարտադիր ներկայացում: Ու այն ներառում է նաև 300 հազար դրամ և ավելի գումարի ցանկացած փոխանցումների մասին տեղեկատվություն։ Նախկինում նման տեղեկությունների փոխանցումը պարտադիր էր միայն պետծառայողների, գործարարների ու խոշոր անաշխատ եկամուտ ունեցող անձանց համար: Այժմ երկրի բնակիչների մոտ քառորդ մասը հարկայինի առաջ մանրամասն հաշվետվություն պիտի տա:
Փաշինյանի կառավարությունն այս քայլը բացատրում է կոռուպցիայի դեմ պայքարով, կարծես կաշառակերներն այլ սխեմաներ չեն յուրացրել: Իրական պատճառը շատ ավելի պարզունակ է. բյուջետային ծակուծուկերը որոշել են հասարակ քաղաքացիների հաշվին լցնել: Արդյունավետ տնտեսական լուծումներ փնտրելու փոխարեն իշխանությունները մտադիր են բնակչության վրա հարկային ճնշումը մեծացնել:
Ի դեպ, բիզնեսն էլ այս ստրկական մեխանիզմներից դուրս չի մնում: 2024 թվականից ձեռնարկատերերի համար հարկման դրույքաչափը 5 տոկոսից բարձրացել է 10 տոկոսի: Այդ քայլը նրանց ստիպում է բարձրացնել ապրանքների ու ծառայությունների արժեքը: Արդյունքում, հաշվի առնելով վերև սրացող գնաճը՝ քաղաքացիների իրական եկամուտները գնողունակության հետ միասին արագորեն անկնում են ապրում: Այս ամենը կարող է Հայաստանին տնտեսական կոլապսի բերել, բայց Փաշինյանը չի ուզում խնդիրները տեսնել ու մինչ օրս հույս ունի, որ Եվրամիությունը մեր երկիրը կփրկի բոլոր անհաջողություններից:
Երբ Նիկոլը «տնտեսական հեղափոխություն» էր խոստանում, երևի նկատի ուներ լճացումն ու հետզարգացումը: Այդ պարագայում նա շատ մոտ է իր անհեռատես ծրագրերի իրականացմանը։ Չէ՜ որ առանցքային տնտեսական ցուցանիշները կտրուկ վատանում են: Եթե դրան գումարենք հարկերի բարձրացումը, տուրքերի աճը, գնաճն ու բնակչության աջակցության մեխանիզմների բացակայությունը, ապա «Տնտեսությունը փաշինյանական ձևով» պայթուցիկ կոկտեյլ կստացվի. խմել սոված փորին՝ «թաղված» հայկական կոնյակի փոխարեն, ու խնայողություն անելու համար էլ ոչինչ չուտել։
Հայաստանի մայրաքաղաքը մարզերից ավելի լավ չի ապրում: Երևանում տիրող իրավիճակը նույնպես լավատեսություն չի ներշնչում, մինչդեռ դա իշխանության մարմինների արդյունավետության լակմուսի թուղթն է: Ըստ հարցումների՝ Երևանի բնակիչների 49 տոկոսը բացասաբար է գնահատում անցած տարի մայրաքաղաքում տեղի ունեցած փոփոխությունները: Քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր աշխատանքի նվազագույն գնահատականն է ստացել, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նահանջել է վստահության վարկանիշի նախավերջին տեղը։
Մեր տնտեսությանը հասցված հերթական հարված էր քաղաքացիություն ստանալու և հրաժարվելու համար վճարների բարձրացումը։ Առաջին դեպքում այդ պետական ծառայությունը հազար դրամի փոխարեն կարժենա 50 հազար դրամ, իսկ քաղաքացիությունից հրաժարվելն ավելի տպավորիչ հարված կհասցնի դրամապանակին. նախկին 25 հազար դրամի փոխարեն պետք է վճարել ամբողջ 150 հազար դրամ: Այս քայլն ակնհայտորեն միտված է զսպելու արտագաղթը, որը Փաշինյանի կառավարությունից զանգվածային դժգոհությունների ֆոնին ուժգնանում է։ Բայց արդյունքում քաղաքացիների մեկնումը միայն թափ է հավաքում, քանի որ մարդիկ երկրում հեռանկար չեն տեսնում ու ձգտում են լքել այն։
Ու այնքան էլ պարզ չէ, թե ինչպես է այս ամենը հարաբերակցվում եվրոպական արժեքների հետ: Դավոսի տնտեսական համաժողովում Նիկոլը հայտարարեց. «Մենք ուզում ենք ԵՄ-ին մոտ լինել: Քանի որ մենք ժողովրդավար ենք: Եթե ձեր երկիրը ժողովրդավարություն է, դուք պետք է մոտ լինեք ԵՄ-ին կամ նրա մասը լինեք»: Բայց իրական ժողովրդավարությունն ուղղակի գեղեցիկ խոսքեր չեն, այլ տքնաջան աշխատանք՝ ի շահ քաղաքացիների, որպեսզի երկիրը լքելը նրանց համար ավելի լավ ապրելու միակ հնարավորությունը չլինի:
Կառավարությունն ընտրում է նոր հարկերի և վճարների ավելացման հաշվին գանձարանը կարճաժամկետ փրկելու քաղաքականությունը: Ուղին եզակի չէ ու հակասական է, բայց եզրագծին այն միշտ պարտվողական է: Սակայն Փաշինյանը մտադիր է ինչ գնով էլ լինի՝ այն մինչև վերջ անցնել: Իսկ «տնտեսական հեղափոխության» գնապիտակը կարող է անտանելի դառնալ երկրի անվարկունակ բնակչության համար:
Արտակ Սարգսյան, քաղաքագետ

