Ծեծկռտուք Երևանի քաղաքապետարանում. դահլիճ մտան կարմիրբերետավորները

Կարմիրբերետավորները մտան դահլիճ և սկսեցին դուրս բերել բախման մասնակիցներին, իրավիճակն ավելի թեժացավ։
Երևանի քաղաքապետարանում լարված իրավիճակը վերածվեց ծեծկռտուքի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ավագանու արտահերթ նիստում քննարկումների ժամանակ հրմշտոց սկսվեց, հնչեցին փոխադարձ վիրավորանքներ, քաղաքապետ Տիգրան Ավինյանը փորձեց հանդարտեցնել իրավիճակը և 15 րոպե ընդմիջում հայտարարեց։
Ընդմիջման ժամանակ բախում սկսվեց ավագանու իշխող խմբակցության և ընդդիմադիրների միջև։
Դահլիճ մտան կարմիր բերետավորները, փորձեցին հանգստացնել ներկաներին, բայց հետո սկսեցին ուժով դուրս բերել ավագանու անդամներին։
Հիշեցնենք` ավագանու արտահերթ նիստում քննարկվում է նախագիծ, համաձայն որի` 2025 թվականի փետրվարի 1-ից կներդրվի նոր ուղետոմս, որը կարժենա 150 դրամ և կգործի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։
Տեսանյութը՝ https://t.me/armeniasputnik/76212

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով