Այս տարի հայտարարագրման ժամկետը կսահմանենք նոյեմբերի 1-ը. Փաշինյան

Այս տարվա համար հայտարարագրման ժամկետը կսահմանենք նոյեմբերի 1-ը: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Մենք որոշում ենք կայացրել, որ այս տարվա համար հայտարարագրման ժամկետը բոլորի համար կսահմանենք նոյեմբերի 1-ը: Մի տնից չենք, մի հալի ենք: Եթե մարդը պատշաճ ձևով դիմել է նույնականացման քարտ ստանալու համար, վճարումը կատարել է, ծանրաբեռնվածության պատճառով ID քարտը չի ստացել, այս ժամկետներն իր համար կասեցվում են»,-ասաց Փաշինյանը։

 

Նա նշեց, որ բանկային գաղտնիք չկա, որ պետությանը հասանելի չի կարող լինել, այն «սրբազան կով» չէ: Բայց և շտապեց ավելացնել.

 

«Բանկային գաղտնիքին ոչ ոք հասանելիություն չի ստանում, դրանով միայն եկամուտի մասին են տեղեկանում»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով