Դանիան արձագանքել է Ռուբիոյի խոսքերին. «Գրենլանդիան չի վաճառվում»

Դանիան հայտարարել է, որ լրջամիտ է այն հարցում, որ Գրենլանդիան չի վաճառվում, այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի հետաքրքրությունը կղզին գնելու հարցում «կատակ չէ»: Այս մասին հայտարարել է Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոքե Ռասմուսենը՝ տեղեկացնում է Reuters-ը։

Իր վերջին հարցազրույցներից մեկում Ռուբիոն նշել է, որ Թրամփի խոսքերը Արկտիկայի տարածաշրջանի անվտանգության իրավիճակի մասին, որտեղ գտնվում է Գրենլանդիան, «կատակ չեն»։

Ի պատասխան Ռուբիոյի հարցազրույցին՝ Ռասմուսենն ասել է, որ «ավելի կզարմանար, եթե նա ասեր, որ դա կատակ է»:

«Մեր խոսքերը լուրջ են, և դա վերաբերում է նաև Գրենլանդիային, այն մասին, որ Գրենլանդիան չի վաճառվում»,- ասել է նա:

Դանիայի ԱԳ նախարարը նշել է, որ ԱՄՆ-ի շահերը, ինչպես Ռուբիոն ընդգծել է հարցազրույցում, համընկնում են Դանիայի շահերի հետ։

«Եթե մենք կարողանանք սրա շուրջ առարկայական քննարկում ունենալ, ապա մենք նաև լուծում կգտնենք»,- ասել է նա։

Անդրադառնալով Ռուբիոյի մեկնաբանություններին՝ Ռասմուսենը նշել է, որ «այդ հավակնության էությունը կայանում է նրանում, որ եթե Միացյալ Նահանգները պարզապես տիրապետեր ամբողջ աշխարհին, ապա ամեն ինչ վերահսկողության տակ կլիներ»։

«Սակայն դա տեղի չի ունենա, ուստի մենք պետք է գտնենք այլ ձև, որտեղ մենք կարող ենք համատեղ կկատարենք այդ առաջադրանքները», — հավելել է նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով